Սարո Թովմասյանը մոտ մեկ ժամ առաջ ներկայացրեց իր նոր երգի պրեմիերան։ Երգը կոչվում է «Ամենա»։ Այս երգի երաժշտությունը գրել է Սարոն, իսկ խոսքերը պատկանում են Ավետ Բարսեղյանին։

Ռիթմիկ երգ է, որը բավական կարճ ժամանակամիջոցում արժանացել է շատ հավանումների։ Երգչի երկրպագուները ակտիվ մեկնաբանել են տեսանյութը, որը ներկայացրել է Սարոն իր յութուբյան ալիքում։

Տեսանյութը ակտիվորեն տարածում է գտել սոցիալական այլ հարթակներում նույնպես։ «Ծնվել է նա, որ երջանիկ լինի, ծնվել է, որ ասեմ նրան՝ երանի՜։

Հազարների մեջ ամենան ա նա, պիտի ամեն ինչ ունենա։ Այն աշխարհում, որտեղ ապրում է նա, բացասական ոչ մի զգացմունք չկա։ Այն երկնքում, որտեղ փայլում է նա, հաստատ միակ արևը հենց ինքն ա։

Ամեն ինչում տեսնել սիրունը, լինել կյանքի ուրախությունը, սրտում պահել սիրո արևը, բարևը տալ սիրուն կյանքին»,- հնչում են երգի բառերում։ Սարոյի նոր ռիթմիկ երգը ներկայացնում ենք ստորև։