Ամենամամ․․․ Սոնա և Նիկ Եգիբյանը նոր երգի պրեմիերա են ներկայացրել․ վայելեք


Հայկական երգացանկում ավելացավ ևս մեկ հրաշալի և գեղեցիկ ստեղծագործություն, որը կատարում են հայ երգարվեստի ամենավառ նեկայացուցիչներից երկուսը՝ Սոնան և Նիկ Եգիբյանը։

Երգն իսկապես հաշալի է ստացվել։ Այն նվիրված է մայրիկին։ Երաժշտության հեղինակը Նիկ Եգիբյանն է, իսկ բառերը պատկանում են կրկին Նիկ Եգիբյանին և  Աշոտ Պողոսյանին։ Երգը վերնագրված է Ամենա Մամ։ Երգի տեսահոլովակը նկարահանվել է ստուդիայում։

Այն պարզ է, հասարակ և միևնույն պահին հրաշալի հենց իր պարզությամբ, ինչպես երգի բառերն ու երաժշտությունն է․ չէ որ այն աշխարհում ամենակարևորի մասին է՝ մայրիկի։

Եվ ինչպես երգի բառերում է հնչում․ «Մտքերով թռչում եմ մանկություն, Ա՜խ ինչքան շատ սեր կա քո սրտում, Ու մի բուռ դառնում եմ քո գրկում, Իմ պաշտպան, իմ հոգի, իմ տուն:

Դու իմ ամենա-ամենա Մամ»։ Այս գեղեցիկ ստեղծագործությունն առաջարկում ենք վայելել վարը կցված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!