Ամենալավ ծնունդս… ինչպես և որտեղ է Մաշ Իսրայելյանը տոնել ծննդյան 26-ամյակը․ տեսանյութ


Երգչուհի Մաշ Իսրայելյանը բավականին սիրված է և օր օրի նրա երկրպագուների շարքը համալրվում է։ Օրերս երգչուհին տոնել է ծննդյան օրը։

Նրա տարեդարձն այս տարի տարբերվել է մյուս բոլոր տարիների տարեդարձներից, քանի որ այս տարի նա արդեն մայր է։

Մաշը ամիսներ առաջ լույս աշխարհ բերեց իր դստերը։ Փոքրիկին շնորհել են Աննա անունը, ով մեծ երջանկություն է բերել երիտասարդ ծնողներին։ Մաշ Իսրայեյլանն այս տարի դարձավ քսանվեց տարեկան։ Երգչուհին բավականին ակտիվ է նաև համացանցային տիրույթում, որտեղ պարբերաբար ցույց  է տալիս, թե ինչպես է անցկացնում օրը, աշխատանքային անցուդարձը և այլ ուշագրավ մանրամանսեր։

Վերջին շրջանում, սակայն, երգչուհու հրապարակումները դստեր մասնակցությամբ են։ Մաշը ծննդյան օրն անցկացրել է Դիլիջանում իր փոքրիկ ու գեղեցիկ ընտանիքով։ Այս մասին երգչուհին պատմել է իր սոցհարթակում։

Այդ պահին նա գտնվում էր մեքենայում և ուղևորվում դեպի Դիլիջան տոնելու տարեդարձը։ Մանրամասները՝ տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями: