Քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը, ով մշտապես իր լսարանին ներկայացնում է տարբեր քաղաքական իրավիճակներ և դրանց բացատրությունը, մի տեսանյութով է կիսվել, որտեղ խոսվում է հայկական կողմի երեսնամյա անգործության և այլ կարևոր իրավիճակների մասին։

Տեսանյութին կից վերլուծաբանը գրառում է կատարել, որտեղ ներկայացրել է սեփական մտորումներն այս ամենի մասին։ Ստյոպա Սաֆարյանը մասնավորապես գրել է․ «Ամենադաժան թեման է բարձրացնում, որի մասին ինքս էլ խոսում եմ ժամանակ առ ժամանակ։

Մեր թիվ մեկ պրոբլեմը եղել և մնում է ինքնահռչակ էլիտան’ անխտիր բոլոր ոլորտներում, քանի որ դիպլոմ ունենալը դեռ էլիտա չէ։ Իսկ դիպլոմավորների խումբը սոսկ թայֆա է։

Դա նրանից է, որ երբեք ազնիվ մրցակցություն ոչ մի ոլորտում չի եղել, և վերև բարձրացել են ոչ ամենալավերը’ քաղաքական գործիչից մինչև զինվորական, դատավոր, քննիչից մինչև գործարար ու մշակութային գործիչ….»։

Տեսանյութը ներկայացնում ենք կից։