«Աղջկաս իմպրովիզացիան»․ Նունե Եսայանը հրապարակել է դստեր մասնակցությամբ տեսանյութ


ԱՆունե Եսայանը  վերջին շրջանում ակտիվություն է ցուցաբերում։ Օրերս էլ երգչուհին նոր երգի պրեմիերա էր ներկայացրել։ Այն կոչվում է «Իմ սրտով»։

Երգը նվիրված է ընտանիքին և ասես երգչուհու հոգում եղած զգացմունքների արտացոլանքը լինի։ Երգի երաժշտության հեղինակը հենց Նունե Եսայանն է, իսկ խոսքերը հեղինակել է Ավետ Բարսեղյանը, ով երգչուհու լավագույն ընկերներից մեկն է։ Տեսահոլովակը կարճ ժամանկամիջոցում կարծես սիրվել է հանրության կողմից։

Այսօր Նունեն համացանցային իր հարթակներում կրկին անդրադարձել է ընտանիքին և իր հետևորդներին է ներկայացրել մի տեսանյութ, որն իրենից ընտանեկան փոքրիկ դրվագ է ներկայացնում։

Տեսանյութում Նունեի դուստրն է, ով պարում է և ինչ-որ երգ մրմնջում։ Հրապարակմանը կից Նունե Եսայանը գրել է․ «Աղջկաս իմպրովիզացիան»։

Ինչպես նկատելի է տարաբնույթ հրապարակումներից երգչուհու դուստրը ծառից հեռու չի ընկել։ Նա երաժշտության հանդեպ մեծ սեր  ունի և մայրիկը երբեմն կիսվում է դստեր ձեռքբերումներով։ Տեսանյութը՝ կից։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!