Խուդիա Դիոփ անունով աղջիկը լույս աշխարհ է եկել 1996 թվականին՝ Սենեգալում։ Մանկուց աղջնակը ծաղրանքի առարկա է եղել՝ մաշկի մուգ գույնի պատճառով, որն ավելի մուրգ էր, քան ընտանիքի մյուս անդամներինը։ Խուդիային ծաղրում էին՝ անկախ նրանից, որ իր հայրենիքում բոլորը սևամորթ են։ Բայց մաշկի այդքան մուգ երանգ շատ հազվադեպ է պատահում անգամ Սենեգալում։
Ավելին, աֆրիկյան այդ երկրում նախընտրում են բացացնել մաշկի գույնը։ Հետազոտությունների համաձայն՝ երկրի բնակչության 52-62 %-ը գոնե մեկ անգամ օգտագործել է մաշկի գույնը բացացնող միջոցներ։ Իսկ Խուդիան նախընտրել է չանել դա։

Ժամանակն անցնում էր, աղջիկը մեծանում ու գեղեցկուհի դառնում։ 15 տարեկանում Դիոփը տեղափոխվում է Փարիզ՝ սովորելու։ Փարիզում նա, զարմանալիորեն, գովազդային գործակալություններից նկարահանման տարբեր առաջարկներ էր ստանում։ Սկզբնական շրջանում Դիոփը հրաժարվում էր՝ մինչ չավարտի դպրոցը։

Ուսում ստանալուց հետո Խուդիան սկսել է նկարահանվել գովազդներում, օրինակ, ներկայացրել է «Make Up For Ever» բրենդը։ Դրանից հետո մոդելն առաջարկ է ստացել Նյու Յորքից։ Տեղափոխվելով ԱՄՆ՝ Խուդիան, նկարահանումներից բացի, շարունակում էր բիզնեսի գծով կրթություն ստանալ քոլեջում։

Բացի դրանից, Դիոփը սոցցանցերի ակտիվ օգտատեր է։ Հիմա իր ինստագրամյան էջին հետևում է կես միլիոն մարդ։ Խուդիան նաև անիմացիոն ֆիլմի հերոսուհի է։ Սենեգալցի մոդելը համարում է՝ եթե մարդու բախտը բերել է տարբերվող ծնվել, երբեք պետք չէ փոխվել․ «Երբ ես մեծացա, սկսեցի սիրել ինքս ինձ՝ ուշադրություն չդարձնելով բացասական մարդկանց վրա»,- ասում է նա։