Աղջի՛կ ջան, բա դու մա՞յր ես, ո՞նց կարելի է․․․ Արուս Տիգրանյանն իրեն ուղղված քննադատություններին


Արուս Տիգրանյանն այս շրջանում կյանքի լավագույն, երջանիկ փուլերից մեկն է վայելում։ Լրագրող-հաղորդավարուհին սպասում  է իր առաջնեկին և արդեն գտնվում է հղիության վերջին փուլում։

Արուսը մի քանի անգամ հետևորդներին պատմել է, որ հղիության սկիզբը բավականին ծանր է եղել՝ թե՛ հոգեպես, թե՛ առողջության տեսանկյունից։

Իսկ այժմ լրագրողը բավականին ակտիվ է։ Դա է վկայում այն հանգամանքը, որ Արուսը հղիության վերջին փուլում ընկերների հետ որոշել է ակտիվ հանգստի մեկնել։ Նա նույնիսկ սահնակ է քշել և հրաշալի, ուրախ հանգստյան օրեր ունեցել։

Սակայն լիրագրողին այնքան են քննադատել, որ Արուսը նույնիսկ կատակում է այդ մասին և հանգստից հանրայնացրած հոլովակին կից գրառում է կատարել և քննադատել ինքն իրեն։ Նա գրել է․ «Աղջի՛կ ջան, բա դու մա՞յր ես, ո՞նց կարելի է․․․»։

Այն իսկապես զվարճալի է։ Այս մասին դիտեք վարը կցված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями: