Ահա թե ինչպես է Վաչե Ամարյանն իր ներկայությամբ ոգևորել մոսկովյան հայերին


Ծիրանավաճառքի շուրջ կատարվող իրադարձությունները ոչ միայն մոսկվաբնակ հայերին են միավորել, այլ նաև աշխարհասփյուռ համայն հայությանը: Այս օրերին հայերն իրենց կազմակերպված ու գեղեցիկ պահվածքով շարժել են բոլոր այլազգիների անթաքույց հիացմունքն ու զարմանքը:

Անցնող կիրակին բացառիկ էր ոչ միայն մոսկվաբնակ հայազգիների համար, այլև շատ ուրիշների, քանզի ոչ միայն ծիրանավաճառք ու տոնախմբություն է եղել, այլ նաև ծիրանի անվճար հյուրասիրություն: Հայերը ծիրան են հյուրասիրել բոլորին՝ անկախ ազգային պատկանելությունից:

Այս տոնախմբություններին իրենց ներկայությամբ յուրօրինակ ոգեշնչում են բերել շատ հայտնի դեմքեր, որոնց մեջ է եղել նաև Վաչե Ամարյանը: Նա ոչ միայն մասնակցել է տոնակապատությանը, այլև իր հայրենասիրական ելույթով ոգևորել ու ոգեշնչել ներկաներին:

Երգիչը, մի փոքր հատված հանրայնացնելով իր ելույթից, գրել է, որ շատ հաճելի է, երբ ազգդ թասիբով է լինում: Երգիչն իր սերն է արտահայտել հայրենակիցների նկատմամբ «Մեռնեմ ես ձեր թասիբին» արտահայտությամբ: Նա գրել է, որ իր պապական հողի ծիրանն ուրիշ է:

Inchqan hajeliya vor azgt tasibova linum🙏🙏🙏🇦🇲🇦🇲🇦🇲mernem es dzer tasibin❤️Papus hoxi hamov ciran@ urisha🍑🍑🍑

Опубликовано Vache Amaryan Воскресенье, 19 июля 2020 г.


Понравилась статья? Поделиться с друзьями: