Ռիչարդ Մադլենյանը, ով տաղանդավոր կոմպոզիտոր է և շատ հրաշալի ստեղծագործություններ է ներկայացրել հանրությանը, շարունակում է ստեղծագործել և լավագույնը մատուցել իր երկրպագուներին։

Երգահանն օրերս մի աշխատանք է ներկայացրել, որը գրել էր դեռևս տասը տարի առաջ։ Մադլենյանը, սակայն, նոր է բացահայտում, որ այդ ստեղծագործությունը շատերին դուր չի եկել, ավելին՝ նյարդայնացրել է շատերին։

Նշենք նաև, որ Ռիչարդը հաճախ է քննադատում հայ երգարվեստի որոշ դեմքերի և որոշ բարքեր։

Փակագծերը չբացելով, անուններ չհրապարակելով՝ կոմպոզիտորն, այնուամենայնիվ, գրել է․ «Ահա այս երգն էր իմ կողմից գրված, որը 10 տարի առաջ ջղաձգեց շուբիզնեսի սուլթանին և իր անողնաշար հպատակներին, որոնք հնարավոր ամեն առիթի դեպքում փորձում էին վարկաբեկել ինձ և իմ երաժշտությունը․․․ Սուլթանը և հպատակները մեռան ու գնացին, բայց FUERTE-ն մնաց պատմության մեջ։

Շնորհակալություն իմ ընկերներին՝ շրթհարմոն ՝ տաղանդավոր Սոս Կնյազյան, թավջութակ ՝ տաղանդավոր Դավիթ Ոսկանյան»։ Իսկ ստորև կարող եք ունկննդրել հրաշք ստեղծագործությունը։