Հայաստանը պատիվ ունի իր սահմաննորից ներս ընդունել «WORLD FOLK VISION» ազգային մշակույթների և արվեստների համաշխարհային մրցույթ-փառատոնը, որի նախընտրական փուլն այաս անգամ կանցկացվի մեզ մոտ:
Այս կարևորագույն համաշխարհային մրցույթին իր մասնակցությունն է ներկայացրել շուրջ 100 երկիր, որոնց համապատասխան պատվիրակությունները ազատորեն հնարավորություն կստանան լայնամասշտաբ ներկայացնելու իրենց երկրի ազգային մշակույթը ( օրինակ՝ երաժշտական կատարումներ, պարարվեստ, դեկորատիվ-կիրառական արվեստ, էթնո-նորաձևություն, կերպարվեստ և մի շարք այլ ոլորտներ):
Հայաստանյան նախընտրական փուլը նախատեսվում է, որ կկայանա 2019 թ. սեպտեմբերի 28-29-ը, իսկ ահա եզրափակիչ փուլը տեղի կունենա 2020 թ. հունիսին:
Այս ցանկը շարունակելով, հավելենք, որ Եվրոպայի եզրափակիչ փուլը կլինի 2019 թ. սեպտեմբերի 19-22-ին, համապատասխանաբար ՝ Իտալիայի Մոնտեկատինի քաղաքում, իսկ Եվրասիայի եզրափակիչ փուլը կանցկացվի 2020 թ. հունվարի 5-10-ը, սա էլ ՝ Ռուսաստանի Սոչի քաղաքում:
Համաշխարհային նշանակություն ունեցող այս նրցույթ-փառատոնը մեր երկիր հյուընկալելը, իրականում Հայաստանի համար աշխարհին նորովի ներկայանալու կարևորագույն քայլ է: Այն մեր երկրին նոր հնարավորություններ կտա և նոր ուղի կհարթի միջազգային հարթակներում հերթական անգամ լայնորեն ներկայացնել իր ազգային մշակույթն ու ներուժը: