Արծրուն Հովհաննիսյանն ուշագրավ հրապարակումներ է հանրայնացրել, որում տեղեկացրել է, որ այս մի քանի ժամվա ընթացքում, մինչ Դ. Տոնոյանը նախազգուշացնում է, որ հայկական կողմից հնարավոր են դիրքերի էական ու նկատելի բարելավումներ, հայոց զինվորները իրականացնում են այդ ամենը:
Ադրբեջանական օգտատերերը հեռախոսահամարներ ու այլ տվյալներ են հանրայնացնում՝ հայտարարելով, որ իրենց կողմից էական դիրքերի և մարդկայնի կորուստներ են եղել:
Ադրբեջանական պաշտոնական լրահոսն այս պահին հանրայնացրել է արդեն չորս մարդկային կորստի մասին տեղեկություն: Մեր կողմից դեռևս կորուստներ չկան՝ հուրախություն բոլորիս:
Լրատվամիջոցները հանրայնացնում են գրաված նոր դիրքերից հայ զինվորների արած լուսանկարները, որոնցում նկատել են մեր կողմից զգալի դիրքային բարելավումներ:
Հանրայնացված լուսանկարներից մեկը նոր գրաված դիրքից դեպի ադրբեջանական տարածք բացվող տեսարանն է, իսկ մեկ այլ լուսանկարում գրաված բարձունքն է արդեն ադրբեջանական կողմից:
Ա. Հովհաննիսյանը նաև փաստերով հիմնավորում է, որ ադրբեջանական պաշտոնական լրատվամիջոցները սուտ տեղեկություններ են հանրայնացնում:
Ա. Հովհաննիսյանը նշում է, որ հանրայնացվել են հրետակոծության լուսանկարներ՝ առանց հաշվի առնելու, որ լուսանկարներում ցերեկ է, իսկ հրետակոծությունը եղել է գիշերային ժամերին: