Բրիտանացի հայտնի երգչուհի Ադելն այս տարվա ապրիլին՝ 8 տարվա հարաբերություններից հետո, բաժանվել է ամուսնուց՝ 45-ամյա գործարար Սայմոն Քոնեքից։ Աղբյուրների համաձայն՝ նրանց ամուսնությունը չի կարողացել փրկել անգամ երեխան։ Ժամանակի ընթացքում զույգն ավելի ընկերական հարաբերությունների է վերածել իր ամուսնությունը, այդ պատճառով նրանք որոշել են բաժանվել։
31-ամյա երգչուհին, ԶԼՄ-ների տեղեկություններով, արդեն նոր ընտրյալ ունի։ Նա հանդիպում է ռեփեր Skepta-ի հետ։ Հայտնի Ռեփերը նույնպես բրիտանացի է և, ինչպես Ադելը, նա նույնպես ծնվել է Թոթենհեմ քաղաքում։ Զույգը Լոնդոնում համատեղ կազմակերպել և անցկացրել է ռեփերի 37-ամյակի առթիվ երեկույթը։ Նրանք շատ ժամանակ են անցկացնում միասին, ընկերներն իրենց լավ զույգ են համարում։ Չնայած երկուսն էլ հանրային դեմքեր են, այնուամենայնիվ նրանք իրենց հարաբերությունները շատ փակ են պահում հանրությունից, միասին չեն հայտնվում հանրային վայրերում և պապարացիների տեսախցիկների առաջ։
Հայտնի է, որ անցած տարի Skepta-ն՝ Ջոզեֆ Ջունիոր Ադենուգան, հանդիպում էր 49-ամյա հայտնի սուպերմոդել Նաոմի Քեմբելի հետ։ Հիմա ինչպես Ադելը, այնպես էլ Ջոզեֆը, աջակցում են իրար նաև նախկին սիրելիների հետ հարաբերությունների ցավոտ ավարտից հետո։