«Изгнанная»․ Լիլիթ Հովհաննիսյանը նոր երգի պրեմիերա է ներկայացրել․ բաց մի թողեք


Օրեր առաջ Լիլիթ Հովհաննիսյանը մեծ ուրախությամբ հայտնեց իր երկրպագուներին, որ երգ է պատրաստվում հանձնել նրաց դատին, սակայն պրեմիերայի օրը երգչուհին գրառում կատարեց և հայտնեց, որ ինչ-ինչ պատճառներով պրեմիերան չի կայանա,

քանի որ շտկումներ և մի քանի աշխատանքներ կան կատարելու, որոնք իր սրտով չեն և ամեն բան կանի, որ շատ շուտ անթերի աշխատանք հանձնի երկրպագուների դատին։

Եվ ահա երեկ երեկոյան պրեմիերան կայացավ։ Լիլիթն ինչպես միշտ հիասքանչ ու շլացնող էր։ Երգը, սիրո, դավաճանության, կնոջ հանդեպ սեռական բռնության մասին է։

Լիլիթը նշել էր, որ հազարավոր կանայք սեռական բռնության զոհ են  դառնում և մեր իրականության մեջ դա հաճախակի պատահող երևույթ է դարձել։ Երգչուհու տեսահոլովակը պատում է, մի ամբողջ կյանք։ Եվ այն ավարտվում է շարունակություն ունենալու ակնկալիքով։

Լիլիթ Հովհաննիսյանի նոր ստեղծագործությունը կոչվում է «Изгнанная»: Երգը երկլեզու է՝ հայերեն և ռուսերեն։ Տեսահոլովակը դիտեք վարը։


Понравилась статья? Поделиться с друзьями: