Samsung ընկերությունը նոր տակդիր է ստեղծել իր արտադրության սմարթֆոնների համար։ Տակդիրը հնարովորություն ունի հոլոգրաֆիկ պրոեկցիայի տեսքով արտարծել մենյուն։ Հավանաբար, այն նախատեսված է հատուկ Samsung Galaxy S11-ի համար, բայց պետք է որ աշխատի նաև ավելի հին մոդելների վրա։
Հիշեցնենք՝ Galaxy S11-ի շնորհանդեսը կկայանա 2020-ի սկզբին։ Նոր հեռախոսն ունի կորություն՝ 4 կողմերից։ Բացի այդ, Galaxy S11-ը կունենա նոր տեխնոլոգիայով տեսախցիկ։
Աքսեսուարի լուսանկարից պարզ է դառնում, որ օգտատերը տեղադրում է իր սմարթֆոնը հատուկ սլոթի մեջ, ինչից հետո փոքր ապակու վրա արտարծվում է անհրաժեշտ տեղեկատվությունը, որը կարելի է կառավարել, կարծես սենսորային էկրանի վրա։ Օգտատերը կարող է միացնել կամ անջատել երաժշտությունը, համացանցում կիսվել ինֆորմացիայով և հետևել ծանուցումներին։
Նոր աքսեսուարն իր աշխատանքի ընթացքում օգտագործում է լույսաանդրադարձող էլեմենտ և կիսաթափանցիկ ապակի։ Դրանք ամենակարևորն են նոր աքսեսուարի որակային հատկանիշների համար։
Նոր աքսեսուարի շնորհանդեսի օրը դեռևս հայտնի չէ։