Գոհար Ավետիսյանը, ով հայտնի դիմահարդար է և արդեն ճանաչված մի քանի երկրներում կարծես ավելի մեծ ճանաչման ուղու վրա է։ Նրա սեմինարներին մեծաքանակ մարդիկ են հավաքվում, որպեսզի մասնակից դառնան նրա վարպետության դասերին։
Գոհարը նաև հայտնի է որպես շքեղ կյանքի սիրահար։ Նա սիրում է մեկնել հանգստի, հանգստանալ շքեղագույն հյուրանոցային համարներում և մասնակից դարձնում իր հարյուր հազարավոր հետևորդներին այդ ամենին։
Գոհարը յուրաքանչյուր տարի իր աշխատակիցների համար խնջույք է կազմակերպում։ Այդ խնջույքները տարեցտարի ավելի ու ավելի շքեղ են լինում։ Այս տարվա հավաքույթը գերազանցել է իր շքեղությամբ անցյալ տարիների հավաքույթներին։
Հայազգի դիմահարդարը հայտնել է, որ խնջույքի համար, որի յուրաքանչյուր դետալի վրա աշխատել է, ծախսել է վեց միլիոն ռուբլի։ Այն կայացել է Մոսկվայում։
Գոհարը նաև հայտնել է, որ ինքն ու իր թիմը արժանի են այս շքեղ խնջույքին, քանի որ երբ դեկտեմբերին գրեթե ամբողջ աշխարհը տոնում էր Ամանորը, ինքն ու իր թիմն առանց դադարի աշխատում էին։ Մանրամասները ստորև բերված տեսանյութում։