Շպռոտը համացանցային հարթակում մշտապես ակտիվ է․ նա օրվա մեջ մի քանի անգամ հանդես է գալիս ուղիղ եթերով և զրույցներ անցկացնում իր հետևորդների հետ։

Վերջին շրջանում նա հայրենասիրական բովանդաակությամբ զրույցներ է անցկացնում և քարոզում սեր դեպի հայրենիքը։

Շատերը նրա հորդորներին և կոչերին քաղաքական երանգավորում են տալիս, սակայն երգչուհին բազմիցս հայտարարել է, որ ինքը հայ է և անսահման սիրում է հայրենիքը, այնուհետև խնդրել է քաղաքականության մեջ իրեն չընդգրկել։ Այս անգամ Անին մի գրառում է կատարել, որտեղ իր մասին որոշակի տեղեկություններ է հայտնել։

Նա գրել է․ «Ես հորոսկոպով կույս եմ։ Մենք շատ կրեատիվ դեմքեր ենք, անվախ…ամաչկոտ ներսից, դրսից՝ նայած… Բայց դե, մարդս մարդ լինի։

Հա բանը…. 42 տարկան եմ։ Էլ մի հիմար հարցեր տվեք․ հա՛, մենակ հորոսկոպով եմ կույս, չէ 42 տարի ձեզ էի սպասում թախտին։ Մորաքույր Շպռոտ կասեք, սրանից հետո»։