Արմինկան հայ էստրադայում ուրույն ոճ ունեցող արտիստ է։ Նա, ճիշտ է, բնակություն է հաստատել Ամերիկայում և հայաստանյան անցուդարձին անմիջականորեն մասնակցություն չի կարողանում ունենալ, սակայն բազմիցս է նշել, որ ողջ հոգով Հայաստանի հետ է։

Առավոտյան արթնանում է հայաստանյան լուրերի ընթերցմամբ և օրն ավարտում կրկին հայաստանյան տեղեկատվությամբ։ Երգչուհին ակտիվ է նաև համացանցում, որի օգնությամբ հնարավոր է լինում սերտորեն պահպանել կապը երկրպագուների հետ։

Վերջերս Արմինկայի հրապարակումներից մեկը օգտատերը մեկբնաբանել էր, որտեղ ափսոսանք էր հայտնել, որ երգչուհին այլ ոճի երգեր նույնպես երգում է։ Նշել էր նաև, որ հասկանում է պատճառը, բայց անսահման սիրում է հենց Արմինայի ձեռագիրը, ոճը։

Արմինկան բազմցս է նշել, որ լավ դպրոց է անցել, իսկ այսօր էլ հանրայնացրել է մի լուսանկար, որին կից գրառել է․ «31 տարի առաջ երջանկություն եմ ունեցել լինել այս լեգենդար երգչուհու ուսանողուհին։ Անզուգական Էռնա Յուզբաշյան»։