«3 հատիկ՝ համեղ ապուրի գաղտնիք»․ անսովոր ապուր անսովոր համեղ համային հատկանիշներով․ պատրաստեք և զարմացրեք ընտանիքի անդամներին


Այս ապուրը անսովոր անվանում ունի, իսկ ապուրի համը նույնպես անսովոր համեղ է։ Այն կոչվում է «3 հատիկ՝ համեղ ապուրի գաղտնիք»։ Իսկ թե ինչո՞ւ 3 հատիկ՝ շուտով պարզ կլինի։

Կարմիր ոսպ, բրինձ, բլղուր/ձավար, ահա այս 3 հատիկներն են անհրաժեշտ օգտակար և ջերմացնող ապուրի համար: Ահա թե որտեղից է գալիս անվանումը։

Անհրաժեշտ է`

1 բաժակ կարմիր ոսպ

2 ճ/գ բլղուր (կամ գիշերը թրջած ձավար)

1 ճ/գ բրինձ

1 ճ/գ տոմատ

1 գլուխ սոխ

Աղ, սև և կարմիև պղպեղներ, չորացրած նանա

Բուսայուղ/կարագ

Կիտրոն

Տապակել սոխը, հավելել կարմիր և սև պղպեղները, տոմատը, ոսպը, բլղուրը և բրինձը: Լցնել եռացրած ջուր, եփել կես ժամ, երբ հատիկները լավ կեփվեն: Ապա թեթև բլենդել:

Ըստ բաղադրատոմսի այն բլենդ է պահանջում, բայց ոչ որ կրեմ ապուրի վերածվի: Ըստ ճաշակի, կարող եք և չբլենդել, առհասարակ: Ավելացնել աղ, չոր նանան: Մատուցել կիտրոնով: Հավատացեք՝ անմահական է։


Понравилась статья? Поделиться с друзьями: