ՀՀ վաստակավոր արտիստուհին հանդիպել է Մհեր Արմենիայի հետ և փորձել համոզել նրան դադարեցնել հացադուլը․ ահա թե ով է նա


Մհեր Արմենիան շարունակում է հացադուլը։ Օրեր շարունակ Մհերը ոչինչ չի կերել։ Պնդում է, որ այն կդադարեցնիկ, երբ Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա։

Մհերին շատերն են փորձել համոզել դադարեցնել հացադուլը և չվնասել առողջությունը, որոնց մեջ եղել են ինչպես հայտնի դեմքեր, այնպես էլ ուղղակի օգտատերեր, ովքեր անհանգստանում են երգչի առողջությամբ։

Բայց միևնույնն է նա շարունակում է։ Մհեր Արմենիան իր օգտահաշվում մի լուսանկար է հանրայնացել, որտեղ գտնվում է ՀՀ վաստակավոր արտիստուհի Գայանե Հովհաննիսյանի հետ։ Լուսանկարին կից Մհերը հանդես է եկել գրառմամբ, որտեղ մանրամասնել է՝ Գայանեն եկել էր նրան համոզելու դադարեցնել հացադուլը։

Մհերը մասնավորապես գրել է․ «Ինձ այցելեց ՀՀ վաստակավոր արտիստուհի Գայանե Հովհաննիսյանը։ Նա նույնպես փորձում էր ամեն կերպ համոզել դուրս գալ հացադուլից։ Բայց շարունակում եմ հացադուլը, շնորհակալ եմ այցի համար, շնորհակալ եմ, որ կոլեգաներս հետաքրքրվում են իմ առողջությամբ»։

Չնայած ծաղրական բնույթի մեկնաբանություններին, կան օգտատերեր, որոնք համացանցում խնդրում են երգչին դադարեցնել հացադուլը։


Понравилась статья? Поделиться с друзьями: