18-ամյա սպասումից հետո ընտանիքում երկվորյակ է ծնվել. ևս մի երջանիկ պատմություն


Հայ ասոցիացիան շարունակում է իր ազգանպաստ ու շնորհակալ գործունեությունը՝ ներդաշնակություն և երջանկություն բերելով բալիկներ ունենալ չկարողացող ընտանիքներին: Արդեն որերորդ ընտանիքն է երջանկանում և ընտանեկան լիարժեք բերկրանք վայելում այս կազմակերպության գործունեության շնորհիվ:

Գործունեությունը, որ հետևողականորեն իրականացվում է, շատ կարևոր նշանակություն ունի երկրի հիմք հանդիսացող ընտանքիների ամրության համար:

Հերթական երջանիկ պատմությունը տասնութ տարի բալիկ ունենալ չկարողացող ընտանիքում է եղել: Արտասահմանաբնակ Հարութ Թորգոմյանի ֆինանսավորմամբ ասոցիացիան կազմակերպել է արհեստական պտղավորման գործընթացը:

Արդյունքում հրաշք է տեղի ունեցել. ընտանիքում ծնվել են միանգամից երկու բալիկներ՝ տղա և աղջիկ: Երեխաների հայրը, շնորհակալություն հայտնելով նորածին երկվորյակ հրաշքների համար, նշել է, որ անչափ երջանիկ են իրենց զգում:

Նա շնորհակալություն է հայտնում կազմակերպիչներին և իրենց նպատակը ֆինանսական միջոցներով իրականություն դարձնող անհատներին, ովքեր այդպիսով մեծ նշանակություն և ներդրում են ունենում հայրենիքում ապրող ընտանիքների կյանքում:

Զույգի երջանիկ պատմության մասին պատմող փոքրիկ հոլովակը ներկայացնում ենք կից:

18 տարի սպասում, 18 տարվա լռության ճեղքում աղջիկ և տղա՝ այնքա՜ն սպասված զավակների անուշ լացի ձայնով

Опубликовано Asociacion HAY / ՀԱՅ Ասոցիացիա / Hye Association Четверг, 16 июля 2020 г.


Понравилась статья? Поделиться с друзьями: