«11 տարի առաջ այս օրը ուղիղ 9 ամիս նախապատրաստվելուց հետո, առաջին անգամ․․․»․ Հրաչ Մուրադյանը տպավորիչ հիշողություններով է կիսվել


Հրաչ Մուրադյանը համացանցում կիսվել է իր հուշերով և զգացողություններով։ Նա պատմել է, թե ինչպես է ծնվել իր հեղինակային հայտնի Կիսաբաց լուսամուտներ հաղորդաշարը։

Հրաչը մասնավորապես գրել է․ «11 տարի առաջ այս օրը ուղիղ 9 ամիս նախապատրաստվելուց հետո, առաջին անգամ եթերում հայտնվեց Կիսաբաց Լուսամուտները: 11 տարի, ամեն աշխատանքային օր, բոլոր տոներին և  ցավոք նյև «հատուկ» առիթներով մեր թիմը աշխատում էր: Արդեն անցած 11-ը ինձ` առաջինը տվել է մի նոր ընտանիք, ուր ինչպես բոլոր ըտանիքներում էլ՝ ամեն ինչ պատահում է:

Այս շատ մեծ ընտաիքը միասին է քանի կա Կիսաբաց Լուսամուտների հեռուստադիտողը` ընտանիքի ամենապահանջկոտ անդամը: Շնորհակալ եմ իմոնց, ինձ դիմանալու և առիթ ունենալու բոլորիդ ճանաչելու ու սիրելու համար:

Սիրել այն մարդկանց նաև ում մեր երկրում չեն ցանկանում տեսնել, քանի որ ճշմարտությունը, մեր փորձից ելնելով, շատ դառն է: Հին, ներկա և նոր թիմի անդամներ, մեր հեռուստադիտող, բարերարներ և փորձագետներին` ովքեր դիմացինի ցավը իրենցը դարձրին և օգնության ձեռք մեկնեցին` շնորհակալ եմ բոլորիդ կյանքի մեծ դպրոցը միասին անցնելու համար:

Շարունակեք սիրել, ատել և իհարկե անել ամենը մեր օրերը ավելի դժվար դարձնելու համար: Դա միշտ անսահման ուժ է տալիս անելու ավելին քան երբևէ»։


Понравилась статья? Поделиться с друзьями: