Ֆանտաստիկ կապույտ բանաններ․ այն ունի բոլորի կողմից սիրված քաղցրավենիքի համը


Աշխարհը գեղեցիկ է, և բնությունը մարդկության հանդեպ անչափ շռայլ է գեղեցիկ՝ պարգևելով մարդուն ամենագեղեցիկը։ Մարդկությունն այսօր ապրում է մի այնպիսի ժամանակաշրջան, երբ ոչինչ զարմանալի չէ։

Զարմանալի  իրողություններին նայում ենք հիացմունքով և անցնում։ Այսօր ցանկանում ենք ներկայացնել անսահաման գեղեցիկ մի  միրգ, որի  սովորական, դեղին տեսակին բոլորն են  ծանոթ։ Սակայն բանանի այս տեսակը յուրահատուկ է իր արտաքին տեսքով։

Այն անչափ գեղեցիկ, նուրբ կապույտ երանգավորմամբ է։ Բանանի ֆանտաստիկ այս տեսակը անիրական և հեքիաթային բան է հիշեցնում։ Այս տեսակը որքան էլ անհավատալի լինի, բայց գրողի երևակայության արդյունք չէ, այն իրական է։

Մրգի այս տեսակը տարբերվում է նաև համային առումով։ Ասում են՝ օժտված է չափազանց նուրբ համով, վանիլային պաղպաղակ է հիշեցնում ։ Այն կրում է «բանան-պաղպաղակ» անվանումը։ Օգտագործվում է այնպես, ինչպես ընդունված է դեղին բանանի  պարագայում։

Տարածված են Հավայան կղզիներում, Ավստրալիայում և Ասիական  որոշ երկրներում։ Պարունակում են մի շարք վիտամիններ, միներալներ և օրգանիզմի համար այլ անհրաժեշտ նյութեր։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!