Քիչ առաջ երկրաշարժ է գրանցվել Հայաստանում․ մանրամասներ


Քիչ առաջ՝ ժամը 15։25-ից 15։29-ի սահմանում, Հայաստանի որոշ տարածքներում բավականին ուժեղ ցնցում է գրանցվել։ Համացանցային ողջ տիրույթն անմիջապես լցվեց տագնապային տրամադրություններ արտահայտող հրապարակումներով։

Տարբեր տարածքների բնակիչները համացանցային հրապարակումներ էին անում՝ տեղեկացնելով այն մասին, որ իրենց մոտ բավականին մեծ է եղել ցնցումը։ Ըստ հրապարակումների հասկանալի է դառնում, որ ցնցումը բավականին ուժեղ զգացել են Գյումրիում, Երևանում, Արտաշատում, Աբովյանում և այլուր։

Ըստ ԱԻՆ-ի տարածած նախնական տեղեկությունների՝ Երևանում զգացվել է ցնցումը հինգից վեց բալ ուժով, Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Արմավիրի, Վայոց Ձորի մարզերում` 3-4 բալ։ Վնասների մասին դեռևս հստակ տեղեկություններ չեն հրապարակվել։

Աստղաբան Լյուսյա Հակոբյանը, անդրադառնալով երկրաշարժի փաստին, բավականին անհանգիստ ու սթափեցնող հրապարակում է արել։ Նա գրել է․

«Սթափվեք, էդքան ասել կլինի, մաքրվեք, բերաններդ զզվելի բառերից մաքրեք, հերիք է Տիրոջը զայրացնեք, նահատակների шրյունը դաս չեղա՞վ, խելքի չեկաք, կտուրները գլխներիդ կփլի»։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!