Տորթ Նուտելլա․ այս բաղադրատոմսը տարբերվում է ձեր բաղադրատոմսից


Թխվածքի այս տեսակը լավագույնս հայտնի է մարդկանց։ Այն բավականին սիրված է և բոլորն էլ ուրախանում են սեղանին տեսնելով այս քաղցրի կտորները։ Այն սուրճի և թեյի համար իդեալական համադրություն է։ Այս տորթ-թխվածքը անվանում են Նուտելլա, որի պատրաստմանը յուրաքանչյուր ոք առանձնահատուկ մոտեցում է ունենում։ Այսօր առաջարկում ենք պատրաստել մեր ներկայացված բաղադրատոմսով և կիրակին վայելել մտերիմների ու հարազատների հետ։

Այն պատրաստելու համար նախապատրաստեք հետևյալ մթերքները՝

4 հ․ հավկիթ

250 գ շաքարավազ

100 գ կարագ

3 ճ/գ մեղր

2 թ/գ սոդա

4 ճ/գ կակաո

650 գ ալյուր (խմորի մեջ) և կես բաժակ հունցելու համար

Բոլոր բաղադրիչները միախառնել, բացի կակաոյից ու ալյուրից: Էմալապատ թասով դնել եռացող ջրով մեկ այլ կաթսայի վրա, այդպես գոլորշու վրա խառնելով եփել մոտ 30 ր: Զանգվածը կփրփրի, իր սկզբնական ծավալից 2-3 անգամ կբարձրանա: Վերցնել գոլորշու վրայից, ավելացնել կակաոն և ալյուրը:

Լավ խառնել, ստանալ պինդ խմոր, ապա բաժանել 4 գնդի (յուրաքանչյուրը 320գ.)։ Տաք ձևամանի հակառակ կողմի վրա քսել կարագ, ցանել ալյուր և դնել շերտը, պատառաքաղով ծակծկել: Ամեն շերտը թխել 4-5 ր: Նախապես տեղ պատրաստել` խոհանոցային սրբիչի վրա դնել թխված շերտերը: Մի քանի րոպե հետո շերտը ամրանում է և կարող եք ազատ տեղափոխել:

Պատրաստի շերտերի վրա քսել 400գ կրեմ։ Կրեմը կարելի է օգտագործել ցանկացած տեսակի՝ ըստ ճաշակի։ Թողնել 5 ժ տորթը փափկի և վայելել:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!