Տորթ «Նուտելլա»․ ամենադյուրին և համեղ բաղադրատոմսը


Ամռան վերջին օրերը քաղցրացրեք և օրը լցրեք համով րոպեներով։

Տորթ «Նուտելլա»։ Պատրաստեք այս բաղադրատոմսով և հեշտորեն ստացեք տորթի ամենահամեղ տարբերակը։

Անհրաժեշտ է՝

Հավկիթ — 4 հ․

Շաքարավազ — 250 գ

Կարագ — 100 գ

Մեղր — 3 ճ․գ․

Սոդա — 2 թ․գ․

Կակաո — 4 ճ․գ․

Ալյուր — 3-3,5 բաժակ

Բոլոր բաղադրիչները միախառնել՝ թքղնելով կակաոն և ալյուրը: Էմալապատ տարայով դնել գոլորշու վրա, խառնելով եփել մոտ 30 ր․: Ճիշտ զանգված ստանալու համար պետք է փրփրի, իր չափերից մի քանի անգամ մեծանա և ստանա կարամելի գույն:

Այդ ժամանակ վերցնել գոլորշուց և ավելացնել կակաոն և ալյուրը: Ալյուրն անհրաժեշտ է քիչ-քիչ ավելացնել։ Խառնել, ստանալ պինդ խմոր, բաժանել գնդերի: : Տաք ձևամանի հակառակ կողմի վրա դնել յուղաթուղթ և գունդը տաք տապակի վրա գրտնակելով ստանալ բարակ շերտ (լավաշի նման):

Թխել 3-4 ր․, ապա դասավորել սրբիչի վրա: Շերտերի վրա քսել կրեմը (կարող եք օգտագործել ցանկացած կրեմ)։ Թողնել 2-3 ժ խմորեղենը փափկի, ապա միայն վայելել:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!