Տասնվեցամյա Գարիկ Զաբելյանն իրապես ցնցել է ժյուրիին


Տասնվեցամյա Գարիկ Զաբելյանն իրապես ցնցել է ժյուրիին։ Նրա կատարման ժամանակ ոտքի են կանգնել և հուզվել ժյուրիի բոլոր անդամները, ինչն անհավանական ու բացառիկ իրողություն է այդ հաղորդման համար։ Գարիկը հավաքել է բոլոր հնարավոր հարյուր միավորից հենց հարյուր միավորը։

Ժյուրիի անդամները խոստովանել են, որ իրենք փշաքաղվեցին, երբևէ նման որակի կատարում չէին լսել այդ տարիքի պատանու կատարմամբ։ Նրանք բոլորը չէին կարողանում զսպել իրենց էմոցիաները։

Ժյուրիի անդամներից Սերգեյ Լազարևը, կիսելով Գարիկի կատարումը, գրել է հետևյալը․ Եվ անմիջապես առաջին հեռարձակման ժամանակ, 16-ամյա Գարիկ Զաբելյանը ոտքի է կանգնեցրել բոլոր հարյուր մասնագետներին իր զարմանալի ձայնով և Ուիթնի Հյուսթոնի երգի բացառիկ կատարմամբ:

Ընդհանուր առմամբ, այս մրցաշրջանն աներևակայելի ուժեղ է: շատ տաղանդավոր մասնակիցներ, և ես որոշեցի, որ յուրաքանչյուր ծրագրից հետո ես ամենավառն այստեղ կտեղադրեմ: Այսպիսով, եզրափակչի առաջին մասնակիցը Գարիկ Զաբելյանն է։

Տեսանյութը՝ կից։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!