Վիտամիններով հարուստ, անչափ համեղ բանջարեղենային , ամառայի ապուր


Առաջարկում ենք վիտամիններով հարուստ, անչափ համով բանջարեղենային ապուր։ Այն հաճելի է ուտել ամռանը և որ ամենակարևորն է կլրացնի օրգանիզմին անհրաժեշտ վիտամինային պաշարները։

Անհրաժեշտ է՝

Լոլիկ — 2 հ․

Դդմիկ — 2 հ․

Սպանախ — 200 գ

Ծաղկաղամբ — 300 գ

Կարտոֆիլ — 2 հ․

Սոխ — 1 հ․

Համեմ — մի քանի ճյուղ

Հավի արգանակ — 2 լիտր (կարելի է օգտագործել այլ արգանակ՝ ըստ ցանկության)

Արգանակի մեջ լցնել կարտոֆիլը։ Մինչ կեփվի այդ ժամանակահատվածում շոգեխաշել սոխը և կեղևահանված, լոլիկը։ Դդմիկը անցկացնել քերիչով, ինչպես պատկերված է լուսանկարում։ Դդմիկն այսպես կտրատելով մակարոնային տեսք ենք հաղորդում։

Շոգեխաշած բանջարեղենին ավելացնել աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի։ Ավելորդ համեմունքներ հարկ չկա ավելացնելու, որպեսզի բանջարեղենների համն ընդգծված մնա։ Կիսաեփ կարտոֆիլին ավելացնել շոգեխաշած բանջարեղենները, ապա ծաղկակաղամբը, դդմիկը, միախառնել և եփել 7 ր․։

Սպանախը ապուրին ավելացնել մեծ կտորներով, ապա եփել 1 րոպեի չափով և լցնել համեմն ու անջատել կրակը։ Ստացվում է անուշաբույր, համեղ ապուր։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!