Վեճից հետո Սուպեր Սաքոն ջերմ շնորհավորել է Սպիտակցի Հայկոյի ծնունդը և ցույց տվել, որ իրենց միջև ամեն ինչ հարթվել է․ տեսանյութ


Սպիտակիցի Հայկոն, ով վայելում է հանրության սերն ու հարգանքը, երեկ նշում էր տարեդարձը։ Սիրված երգիչը դարձավ հիսուն տարեկան։

Երգիչը գտնվում է  Ամերիկայում և ծննդյան օրն անցկացրել է ընկերների, մտերիմների, հարազատների շրջապատում։ Նրան սիրով շնորհավորել և լավագույն մաղթանքներով են հանդես եկել ընկերները, հարազատները և ծանոթ ու անծանոթ բազմաթիվ օգտատերեր։

Նրան ջերմ շնորհավորաք է հղել նաև Սուպեր Սաքոն։ Այս քայլով հայ ռեփերը ցույց է տվել, որ Սպիտակցի Հայկոյի և իր մեջ եղած բոլոր տարաձայնությունները հարթվել են։

Որոշ ժամանակ առաջ նրանց մեջ վեճ էր հասունացել և հանրությունն ուշի ուշով հետևում էր դեպքերի զարգացմանը և, իհարկե, հրաշալի է, որ նրանք կարողացան այդ ամենը հարթել։

Հիշեցնենք, որ նրանց միջև վեճ էր հասունացել Մի գնա երգի հեղինակային իրավունքների վերաբերյալ։ Վարը ներկայացված տեսանյութում կարող եք դիտել որոշ դրվագներ Սպիտակցի Հայկոյի հիսունամյակից։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!