«Ստեղծված վիճակում Ազգային ժողովը իշխանությունը ամբողջության մեջ պարտավոր է վերցնել և առաջին հերթին կասեցնել․․․»


Լևոն Շիրինյանն իր սոցհարթակում գրել է․ «Պետականության դեմ դավադիր գործունեությունը Գողապետության կողմից ակնհայտ է, որն ունի նաև արտերկրյա հովանավորություն:

Ստեղծված վիճակում Ազգային ժողովը իշխանությունը ամբողջության մեջ պարտավոր է վերցնել և առաջին հերթին կասեցնել Սահմանադիր կոչված Ժողովի գործունեությունն ու վերահսկողություն սահմանել Դատկան կոչված համակարգի հանդեպ: Սա հեղափոխության իմպերատիվ պահանջն է: Այլապես անխուսափելի է գլոբալ քաոսի խորացումը,իր շատ որոշակի ու կանխատեսելի հետևանքներով»:

Իսկ ավելի վաղ ընտրություններին իրենց մասնակցության մասին նա գրել էր հետևյալը․ «Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունը՝ որպես աջ-կենտրոնի ժողովրդական կազմակերպություն, գնում է ընտրությունների շատ որոշակի արժեհամակարգով։

Պատգամավորական ցանկ կարող են ընդգրկվել բացառապես գաղափարակիր անհատներ, որոնց նպատակը կուսակցության Արարչագործական փիլիսոփայությունը կյանքի կոչելն է, նոր քաղաքական մշակույթ ձևավորելը:

Զգուշացնում եմ ցանկ չեն կարող ընդգրկվել գույնզգուն քաղաքական անցյալ ունեցող «հայտնի» դեմքեր, աբիժնիկներ ու աշխատանք որոնող պատանի կամ ծեր թոշակառուներ»:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!