«Սիգարա բյորեկ»․ պանրային նրբաբլիթներ, որոնք ուղղակի հալվում են բերանում


Արևելքի խոհանոցից հայտնի այս նրբաբլիթները կարող են զարմացնել ձեզ և  ձեր սիրելիներին։ Նույնը կարող եք պատրաստել նրբաբլիթների համար պատրաստվող մսային միջուկով, շատ համեղ է լինում:

Ֆիլո խմոր — 300 գ

Կաթնաշոռ — 150 գ

Հալվող պանիր — 150 գ

Մաղադանոս — 2-3 ճյուղ

Ֆիլո խմորը սառնարանից դուրս բերել պատրաստելուց 2 ժամ առաջ, թողնել սենյակային ջերմաստիճանում, որպեսզի չպատռվի, հեշտ փաթաթվի: Կաթնաշոռը տրորել, ավելացնել քերած պանիրը, մաղադանոսը: Կարևոր է, որ լինի անջուր պանիր։ Յուրաքանչյուր ֆիլո շերտի վրա դնել 1 ճ․գ․ միջուկ, կողքերից ծալել դեպի ներս  և վերջում ծայրը ամրացնել ջրով:

Տապակել լավ տաքացած բուսայուղի մեջ, մատուցել տաք-տաք։ Այսպես փաթաթած սառնարանում կարող եք պահել 3 օր: Իսկ սառցախցիկում շատ երկար: Պարզապես հանեք սառցախցիկից տապակելուց 20 րոպե առաջ։

Մեկ անգամ համտեսելուց հետո, կդադարեք պատրաստել ավանդական նրբաբլիթները։ Ֆիլո խմորով դրանք անփոխարինելի են ստացվում։ Կարելի է մատուցել թե՛ նախաճաշին, թե՛ ճաշին և թե՛ ընթրիքին։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!