«Սա Լռության տարեդարձ է, ապրելու տարեդարձ․․․»․ այսօր Իննա Խոջամիրյանի ծննդյան օրն է


Այսօր՝ սեպտեմբերի քսանհիգին, սիրված և ճանաչված դերասանուհի Իննա Խոջամիրյանի ծննդյան օրն է։ Իննան ծնվել է Տաշիր քաղաքում։

Նա սովորել է հինգ տարբեր դպրոցներում, ավարտել է Ստեփանավանի դպրոցը։ Այնուհետև տեղափոխվել են Երևան։ Իննան մի առիթով նշել էր, որ մի քանի տարի է, ինչ Երևանում է, սակայն հոգով դեռ լոռեցի է մնացել։

Իննան հարցազրույցներից մեկում պատմել է, որ երբեք դերասանուհի դառնալու միտք անգամ չի ունեցել․ մայրն է ցանկացել աղջկան բեմում տեսնել։ Կեսգիշերն անց դերասանուհին հրապարակում է կատարել և շնորհավորել ինքն իրեն։

Նա հայկական տարազով լուսանկար է հանրայնացրել, որին կից գրել է․ «Հայ ծնվելը ճակատագիր է…Կոփվելու, պայքարելու, անվերջ ընկնելու և ոտքի կանգնելու, համակերպվելու և լռելու ճակատագիր:

Իսկ ես Այսօր «ծնվել եմ»…Կամ էլ վերածնվել…Եվ լրիվ ուրիշ հայ եմ, քան կայի նախորդ տարեդարձիս: Սա Լռության տարեդարձ է: Ապրելու տարեդարձ… Ես ապրում եմ և դրա համար արդեն իսկ շնորհակալ եմ…»։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!