Սացիվիի պատրաստման հեշտ բաղադրատոմս․վայելեք վրացական խոհանոցի համն ու հոտը


Վրացական ուտեստները հագեցնող են և համեղ, ուստի հայերս հաճախ ենք ամենօրյա, և՛ տոնական սեղանները զարդարում վրացական անուշաբույր ուտեստներով։ Ներկայացնում ենք վրացական խոհանոցի ամենահայտնի ուտեստներից մեկի՝ Սացիվիի բաղադրատոմսը։ Այն դժվար չէ պատրաստել; Փորձեք և գոհ կմնան բոլոր հյուրերը։

Անհրաժեշտ է՝

Ամբողջական հավ — 1,5 կգ

Ջուր — 2,5 լ

Հատիկավոր սև պղպեղ — 10 հ․

Հատիկավոր անուշաբույր պղպեղ — 4 հ․

Սոխ — 5 հ․

Աղ — 2 թ․ գ․

Դափնու տերև — 2 հ․

Մաղադանոսի ձողեր

Համեմ — 50 գ

Սխտոր — 5 ատամիկ

Ընկույզ — 450 գ

Բուսայուղ — 2 ճ․ գ․

Սև աղացած պղպեղ — 1/2 թ․ գ․

Շաֆրան — 1 թ․գ․

Կորիանդր — 1 թ․գ․

Խմելի-սունելի — 1 թ․գ․

Կարմիր աղացած պղպեղ — 1 թ․գ․

Հավի արգանակ — 1,5 լ

Ամբողջական հավը նախապատրաստել խաշելու համար․ ջրին ավելացնել սև և անուշաբույր հատիկավոր պղպեղ, 1 թ․ գ․ աղ, 1 գլուխ սոխ(ամբողջական)։ Եփել ցածր կրակի վրա 40 ր․։ Հավը պատրաստ լինելուց տասը ր․ առաջ ավելացնել դափնու տերևը։ Իսկ մինչ հավի եփվելը պատրաստել սացիվիի համար նախատեսված հատուկ մածուկը։

Եվ այսպես՝ համեմը, սխտորը և ընկույզը անցկացնել մսաղացով։ Այնուհետև 4 հ․ սոխը անցկացնել մանր քերիչով և փոքր-ինչ տապակել բուսայուղի մեջ և լցնել աղացած զանգվածի վրա։ Քիչ-քիչ, պարբերաբար խառնելով՝ լցնել արգանակը, ավելացնել համեմունքները, աղը։

Խառնել։ Դնել կրակի վրա, հասցնել եռման աստիճանի, բայց չեռացնել։ Կտրատած հավի կտորների վրա լցնել մածուկը և զարդարել համեմի մանր տերևներով։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!