Սարգիս Եղիազարյանի գեղեցիկ երգը բալիկների մասին. «Իմ գարուն»


Նորահայտ տաղանդավոր արտիստ Սարգիսը հանրայնացրել է ներ երգ ու տեսահոլովակ: Ներկայացված նոր երգը բալիկներին է նվիրված, մասնավորաբար տղա բալիկներին:

Երգի թեմատիկային ու բովանդակությանն էլ համապատասխան ներկայացվել է նոր ու գունագեղ տեսահոլովակ: Երգիչը պատմել է, որ տեսահոլովակում բավականին հետաքրքիր ընտանեկան տեսարաններ են փորձել ստանալ, ինչն էլ հաջողվել է:

Այդ հարցում ճիշտ ու ներդաշնակ է եղել Լիա Զախարյանի մասնակցությունը: Տեսահոլովակում նկարահանված փոքրիկն էլ Սարգսի ընկերոջ որդին է:

Երգիչը նաև պատմել է, որ ըստ նախնական պլանավորածի երկօրյա նկարահանումներ են նախատեսվել, բայց քանի որ փոքրիկն իրեն հրաշալի է դրսևորել, նկարահանումները մեկ օրում ավարտվել են:

Երգը բավականին թեթև, ուրախ ու ռիթմիկ է: Ինչպես հայտնի է, Սարգիսը կարողանում է դերասանական խաղն ու երգչի մասնագիտությունը զուգահեռաբար հաջողությամբ համատեղել, ինչի շնորհիվ էլ պարբերաբար հայտնվում է հեռուստաէկրաններին ու իր երկրպագուների հորիզոնում:

Նոր երգի մեղեդու հեղինակը հենց Սարգիսն է:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!