Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի գործով դատարանը հեռացել է որոշում կայացնելու


Շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը: Այսօր  Երեւանի  ընդհանուր իրավասության դատարանը  քննում էր նրա  ամբողջ գույքի եւ դրամական միջոցների վրա կալանք դնելու  հարցը: Դատը վարում էր դատավոր Աննա Դանիբելյանը: Դատավարությունը նախագահող դատավոր Աննա Դանիբելյան հեռացել է իր խորհրդակցական սենյակը՝  Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի գործով քննիչի որոշման դեմ ներկայացված բողոքի վերաբերյալ նոր  որոշում կայացնելու:

Հավելենք, որ Ռոբերտ Քոչարյանի  դատի որոշումը, ով Մարտի 1-ի գործով հիմնական  մեղադրյալն է, դատարանը կհրապարակի  միայն  վաղը՝հունիսի 7-ին ժամը 12:20-ին:

Հիշեցնենք  նաեւ, որ  ՀՀ երկրորդ նախագահի  կենսաթոշակային հաշվեհամարի վրա արգելանք կար , որն, ի դեպ հանվել էր Մարդու իրավուքնների պաշտպանի պահանջով:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!