«Պապայի դեմքի արտահայտությունը ամեն ինչ ասում ա»․ Մանե Գրիգորյանը հրապարակել է հայրիկի վերջին աշխատանքներից․ տեսանյութ


Ինչպես արդեն հայտնի է Երգի պետական թատրոնը ղեկավարում է Արթուր Գրիգորյանի դուստրը՝ Մանե Գրիգորյանը։ Մանեն իր առջև նպատակ ունի արժանի կերպով շարունակել հայրիկի գործը։

Նա այժմ ապրում է հայրիկի մասին հուշերով և երբեմն կիսվում դրանցով համացանցային տիրույթում։ Նա վերջին շրջանում լծվել է ստեղծագործական աշխատանքներով և ահա հանդիսատեսի դատին է հանձնել իր ղեկավարությամբ մի ուշագրավ աշխատանք։

Մանեն հանրայնացրել է մի տեսանյութ, որտեղ Արթուր Գրիգորյանը աշխատում է տաղանդավոր երիտասարդ երգիչ՝ Ավետ Սարիբեկյանի  հետ։ Երգը, որը ներկայացվել է հանդիսատեսի դատին, պատկանում է տաղանդավոր կոմպոզիտորին։

Տեսանյութին կից Մանեն գրել է․ «Իսկ ամեն ինչ սկսվել էր դեռ երկու տարի առաջ… Պապան կասեր՝ «Հիշեք այս անունը՝ Ավետ Սարիբեկյան, նա դեռ շատ է զարմացնելու ձեզ»: Պապայի դեմքի արտահայտությունը ամեն ինչ ասում ա։

Արթուր Գրիգորյանի վերջին սերունդը»։ Աշխատանքն ամբողջությամբ և մի քանի ուշագրավ կադրեր ներկայացնում ենք ստորև կցված տեսնայութում։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!