«Չէ ու պրինցիպի համար պիտի չլինի․․․խի՞, որովհետև ես տենց եմ ուզում»․ Կարեն Արայանը Անկախության օրվա միջոցառման մասին․ տեսանյութ


Երեկ Երևանում մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացրել պարտադիր պատվաստումների դեմ։ Ակցիայի նախաձեռնողը Կարեն Արայան է եղել։

Նա համացանցային հարթակում մշտապես ուղիղ եթերներով ուղերձներ է հղում և փորձում կազմավորել համախոհների բանակ։ Կարենը հիմնել է կուսակցություն, որը կոչվում է «Լույսի բանակ»։

Ակցիայի իրականացման ընթացքում Կարեն Արայանը ամբիոնից ելույթ է ունեցել և իր խոսքում անդրադարձել ոչ միայն պարտադիր պատվաստումների թեմային, այլև խոսել է Անկախության օրվան նվիրված միջոցռման մասին և հայտարարել, որ չպետք է թույլ տալ այդ միջոցառման կայացումը։

Նա հավաքված մի խումբ մարդկանց կոչ է արել թույլ չտալ անցակացնել այդ միջոցառումը։ «Ամնանահրավառն ու ամենաոչգունագեղը․․ չէ ու պրինցիպի համար պիտի չլինի․․․խի՞, որովհետև ես տենց եմ ուզում, որովհետև ձեզանից յուրաքանչյուրը տենց ա ուզում։

Մենք՝ որպես էս երկրի տեր, ամենալավ ու սիրուն համերգը չենք ուզում, չենք ուզում․․․ »,- հայտարարել է Արայանը։ Տեսանյութը՝ կից։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!