Ուշադրություն. Ռուսաստանում հայկական դեսպանատունը նոր հայտարարություն է հրապարակել առաջիկա թռիչքների մասին


Մոսկովյան տարածաշրջանում գտնվող հայկական դեսպանատունը շարունակում է զբաղվել չարթերային թռիչքների կազմակերպման և հաջող իրականացման գործով: Նախատեսվածից առավել երկար է ձգվում համավարակով պայմանավորված իրավիճակը, ուստի օգոստոսյան թռիչքները դարձյալ չարթերային են:

 

 

Այս ամենով հանդերձ, տվյալ թռիչքների ավիատոմսերը քաղաքացիները հնարավորություն են ստացել ձեռք բերել ազատ գնման միջոցով: Դրանց գնային սահմանված չափը շարունակում է մնալ նույնը:

Այսպիսով՝ մոտակա օրերին մոսկովյան օդակայանից դեպի հայկական տարածաշրջան ուղղություն վերցնող ինքնաթիռները վայրէջք են կատարելու երևանյան և Գյումրու օդանավակայաններում՝ ըստ սահմանված գրաֆիկի:

Օգոստոսի ութից տասնհինգն ընկած օրերի միջակայքում նախատեսվում է իրականացնել շուրջ ութ թռիչք: Թռիչք չի լինի միայն կիրակի օրը՝ օգոստոսի իննին: Մնացած բոլոր օրերին թռիչքներ լինելու են, ընդ որում՝ օգոստոսի 12-ին իրականացվելու է միանգամից երկու թռիչք Դոմոդեդովոյից՝ մեկը՝ դեպի Զվարթնոց, մյուսը՝ դեպի Գյումրի:

Գյումրիում վայրէջք կկատարի նաև օգոստոսի 10-ին Դոմոդեդովոյից ուղղություն վերցրած ինքնաթիռը, մնացած բոլոր թռիչքների հանգրվանը Զվարթնոցն է լինելու:

 

Չվացուցակը՝ ստորև:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!