Ուժեղ մոր 7 սկզբունքները, որոնցով անհրաժեշտ է դաստիարակել դստերը


Կյանքի էկոլոգիա: Երեխաներ. Երեխաների դաստիարակության հիմնական մեթոդներից մեկը անձնական օրինակն է: Ծնողները, լինելով ուժեղ անհատականություն, ոգեշնչում են իրենց երեխաներին:

Մայրը կարևոր դեր է խաղում իր երեխայի կյանքում: Նա կարող է օգնել երեխային դառնալ հաջողակ, կամ ճնշել այն ժամանակ, երբ նա աջակցության կարիք ունի: Ուժեղ մայրը հովանավորում է իր դստերը, թույլ մայրը միշտ վախենում է մեծ քայլ անելուց: Երբ մայրը ինքն իրեն չի վստահում, նա կամքի ուժ չունի՝ հաճախ հանգեցնում է խնդիրների  ծնողի և երեխայի փոխհարաբերությունների միջև:

Մանկավարժության հիմնական մեթոդներից մեկը անձնական օրինակն է:

Ծնողները, լինելով ուժեղ անհատականություն, ոգեշնչում են իրենց երեխաներին, հետևաբար, ծնողները միշտ պետք է զգոն լինեն: Սովորեն և զարգանան, որպեսզի իրենց երեխաների համար լավ օրինակ լինեն, կարողանան  զարգացնել իրենց երեխաների մեջ ուժեղ կամային հատկություններ:

Ուժեղ մոր 7 սկզբունքները, որոնցով անհրաժեշտ է դաստիարակել դստերը:

1. Երջանկությունը ձեր ձեռքերում է.

Սա առաջին սկզբունքն է, որ յուրաքանչյուր մայր պետք է սովորեցնի իր դստերը: Ձեր երջանկության համար ապավինեք միայն ձեզ: Միայն մարդը ինքն է իր երջանկության համար պատասխանատու: Եթե դուք չեք ստեղծում ձեր երջանկությունը, ապա ոչ ոք ձեզ համար դա չի անի:

Ուժեղ մայրերը գիտեն, որ պետք է սովորեցնեն երեխաներին բացասական իրավիճակներում դրականը գտնելու և տեսնելու կարողություն ունենան: Դուք կարող եք երջանիկ լինել, եթե նույնիսկ ամեն ինչ ձեր դեմ է:

2. Համբերությունը միշտ պարգևատրվում է.

Անկախ այն բանից, թե ինչ է տեղի ունենում այսօր, վաղվա օրը կարող է երջանկություն և հաջողություն բերել ձեզ: Ծանր ժամանակները միշտ անցնում են: Անհրաժեշտ է երեխային սովորեցնել, որ ցանկացած դժվարության համար չի կարելի թևաթափ լինել:

3. Անկախությունը բաձարձակ արժեք է.

Յուրաքանչյուր կին իրավունք ունի անկախ լինելու: Եթե որևէ մեկը գողանում է ձեր անկախությունը, ապա դա միայն այն պատճառով, որ դուք թույլ եք տալիս: Ուժեղ անձինք անում են այն, ինչ ցանկանում են իրենց սրտերը՝ թույլ չտալով որևէ մեկին խանգարել իրենց:

4. Ուժեղ կանայք պետք է բարեհամբյուր լինեն

Ուժեղ կին չի նշանակում խիստ, եսասեր կամ դաժան, առաջին հերթին նա խելացի է, զգայուն, արդար և կարեկից: Ահա թե ինչու յուրաքանչյուր աղջիկա պետք է սովորեցնել լինել բարեհամբյուր և կայուն միաժամանակ: Նա պետք է իմանա, թե երբ պետք է թաքցնի իր զգացմունքները և երբ արտասվի, որպեսզի իրեն ավելի լավ զգա:

5. Երբեք հետ մի նայեք.

Իմաստ չկա մնալ անցյալում: Պետք է միայն նայել անցյալին այն ժամանակ, երբ անհրաժեշտ է սովորել թանկարժեք դասեր անցյալից: Եղածն արդեն եղած է:

6. Պահպանեք ձեր արժանապատվությունը.

Կին լինելը հեշտ չէ: Կանանց կարծիքը հաճախ անտեսվում կամ թերագնահատվում է: Կանայք դժվարությամբ են հասնում բարձր նպատակների և դիրքերի:

Ուժեղ մայրերի կողմից դաստիարակված աղջիկները, կանայք սովորաբար ավելի շատ հնարավորություններ ունեն առաջնորդներ լինելու, քանի որ նրանք գիտեն, թե ինչպես պետք է պահպանեն արժանապատվությունն ու հետևեն իրենց երազանքներին, չնայած կարծրատիպերին և դժվարություններին:

7. Սիրեք ինքներդ ձեզ.

Ուժեղ անկախ կինը ինքնավստահ է: Նա ունակ է հավատալ ինքն իրեն և սիրել իրեն: Ուժեղ մայրերը պետք է սովորեցնեն իրենց երեխաներին նախ և առաջ սիրել իրենց, նույնիսկ եթե նրանք ունենան թերություններ, կամ եթե մի ամբողջ աշխարհ իրենց դեմ լինի:

Մայրերը պետք է իրենց դուստրերին պատմեն սիրո մասին: Ինքնասիրությունը ճշմարիտ սիրո և լիակատար հաջողության հիմնական գրավականն է:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!