«Ուզում եմ գրել 44-օրյա պատերազմի մասին, սակայն չի ստացվում․․․»․ Սենոր Հասրաթյան․ ահա, թե ինչ պատճառներ է նշում նա


Սենոր Հասրաթյանը, ով նախկինում հանդիսանում էր Արցախի ՊՆ մամուլի խոսնակ, ռազմական ոլորտի վերաբերյալ հաճախ է հայտնում իր տեսակետներն ու կարծիքները։

Այս անգամ արցախյան նախկին պաշտոնյան համացանցային հարթակում կատարած  գրառման միջոցով հայտնել է, որ Արցախյան պատերազմներին բազմիցս անդրադարձել է։

Հասրաթյանը վերոնշյալ պատերազմների մասին ժամանակին ներկայացրել է մենագրություններ, հոդվածներ, ինչպես նաև ֆիլմեր, որոնք վավերագրություններ են։ Սենոր Հասրաթյանը հավաստիացնում է, որ այդ աշխատանքները ծնվել են հպարտությունից և աշխատանքները ներշնչվել են երկրի լուսավոր ապագայի ակնկալիքով։

Նա ընդգծել է, որ անցած պատերազմների մասին հեղինակած  աշխատանքները երկու տասնյակից ավելի են և այդ աշխատանքներում մարտական գործողությունները ներկայացված են հնարավորինս  օբյեկտիվորեն։ Հասրաթյանը տեղեկացնում է, որ արդեն երկար ժամանակ է ցանկանում է աշխատություն ստեղծել նաև վերջին պատերազմի վերաբերյալ, սակայն չի ստացվում։

Նա դժվարանում է հասկանալ պատճառները, սակայն միանշանակորեն պնդում է, որ պատճառներից մեկը ոչ միայն պարտությունն է, այլև խճճված իրավիճակը, որում հայտնվել է հայ ժողովուրդը և մեր երկիրը։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!