«Որքան կուզեի հիմա լսել էս նախիրին, որոնք մի տարի առաջ բարբաջում էին, թե բա․․․»․ Անահիտ Մութաֆյան


Անահիտ Մութաֆյանը, ով քաղաքական բնույթի գրառումներով է հանդես գալիս, այս անգամ կրկին կատարել է իր հերթական քննադատական գրառումը․ որոնց կից հանրայնացրել է մեկ տարվա վաղեմության լուսանկարներ, որոնք մեկնաբանությունների հատվածից արված լուսանկարներ են։

Հայտնի է, որ դերասանուհին վերջին շրջանում բավական քննադատական մոտեցում ունի այլ կարծիք ունեցող  մարդկանց նկատմամբ։

Անահիտը գրել է, որ ֆեյսբուք համացանցային տիրույթը հրաշալի է, քանի որ մոռացված բաներ է հիշեցնում։ Եվ այդ հիշեցման արդյունքում դերասանուհու մոտ ցանկություն է առաջացել լսել որոշ մարդկանց կարծիքներն այսօր։

Դրանք այն օգտատերերի կողմից արված մեկնաբանություններն են, որոնք մեկ տարի առաջ հույս էին հայտնել հաղթել պատերազմում։ Անահիտ Մութաֆյանը մասնավորապես գրել է․ «Ֆեյսբուքը հրաշալի տիրույթ է ու հրաշալի է, որ նման բաներ է հիշեցնում։

Որքան կուզեի հիմա լսել էս նախիրին, որոնք մի տարի առաջ բարբաջում էին, թե բա ադրբեջանի հանձնվելուն 1,3 օր է մնացել։ Հանձնվեցի՞ն, կերցրի՞ն…»։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!