Շպռոտը լաց լինելով պատմել է իր տնից հեռանալու և նոր տուն չգտնելու մասին․ տեսանյութ


Երգչուհի Շպռոտը, ով արդեն տևական ժամանակ է, ինչ բնակություն  է հաստատել Ամերիկայում, առաջին անգամ չէ, որ խոսում է օտարության մեջ իր ունեցած դժվարությունների մասին։

Երգչուհին համացանցային տիրույթում լինելով բավականին ակտիվ՝ հանրայնացնում է և հետևորդներին ցույց տալի իր օրվա մանրամասները և ուղիղ եթերների միջոցով անմիջական շփումներ հաստատում նրանց հետ։

Շպռոտը նաև ակտիվ է մեկնաբանությունների դաշտում։ Այս անգամ նա եթեր է դուրս եկել լաց ինելով։ Երգչուհին պատմել է, որ ստիպված է ազատել այն տունը, որտեղ ինքն ապրում էր, սակայն նոր բնակարան դեռ չի գտել և կարծես թե չի էլ կարողանա գտնել։

Նա մեքենայից եթեր է դուրս եկել և պատմել իր դժվարին իրավիճակի մասին։ Երգչուհին լաց էր լինում վիրավորանքից։

Նա գտել էր մի պարսկահայի տուն, ով սկզբից համաձայնել է վարձակալության տալ տունը, այնուհետ ասել է, որ տանտիրոջ կինը չի ցանկանա Շպռոտին հանձնել այն։ Մանրամասները տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!