Շուշան Պետրոսյանը վայելել է սեպտեմբերյան վերջին տաք օրերը․ նա ծովափնյա լուսանկարներ է հանրայնացրել


Շուշան Պետրոսյանը շատերի կողմից է սիրված, սակայն նրա՝ քաղաքականություն մուտք գործելուն պես հայ հասարակության որոշ հատված կարծես դադարեց գնահատել նրա տաղանդը և երաժշտական արվեստը։

Շուշանը երաժշտական  ոլորտում բազմաթիվ մրցանակների է արժանացել և որ ամենակարևորն է՝ վայելել է հանդիսատեսի համակրանքը։ Երգչուհին տևական ժամանակաշրջան աշխատում էր Ազգային ժողովում՝ որպես պատգամավոր։

Նա Հանրապետական  կուսակցության ակտիվ անդամ էր։ Հեղափոխության ժամանակահատվածում նա խիստ քննադատվեց։ Շուշան Պետրոսյանը որոշ ժամանակ քաղաքական բնույթի գրառումներ էր կատարում և իր կարծիքը հայտնում համացանցային հարթակում։

Սակայն այժմ երգչուհին զբաղվում է իր սիրած աշխատանքով․ այն է՝ շփվում և որոշակի գործունեություն է ծավալում երգարվեստում և դադարել է զբաղվել քաղաքականությամբ ու այլևս այդօրինակ գրառումներով հանդես չի գալիս։

Շուշանն այս օրերին հանգստի է մեկնել և վայելել սեպտեմբերյան վերջին տաք օրերը։ Նա ծովափնյա լուսանկարներ է հանրայնացրել և ցույց տվել, թե ինչպես է անցել հանգիստը։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!