Շոկոլադե անչափ համեղ կեքսեր, որոնք հալվում են բերանում


Երեկոյան ընտանեկան հավաքույթներն է՛լ ավելի ջերմացնելու և մտերմիկ դարձնելու համար առաջարկում ենք պատրաստել համեղ կեքս, որը հրաշալիորեն համադրվում է ինչպես սուրճի, այնպես էլ թեյի հետ։

Այնպես որ, պահը հաճելի և համեղ կլինի ինչպես սուրճի սիրահարների, այնպես էլ՝ թեյի։ Սա ամենապարզունակ թխվածքի տեսակն է, որ յուրաքանչյուրը յուրովի է պատրաստում։ Իսկ եթե կա վառ երևակայություն, ապա այս սովորական կեքսը հնարավոր կլինի վերածել հրաշքի։

Դե ինչ, այն պատրաստելու համար նախապատրաստեք հետևյալ բաղադրիչները՝

Հավկիթ — 2 հ․

Կաթ — 200 մլ

Շաքարավազ — 150 գ

Բուսայուղ — 100 մլ

Կակաո — 3 ճ․գ․

Փխրեցուցիչ — 10 գ

Ալյուր — 250 գ

Այս նուրբ ու անչափ համեղ կեքսերը, որոնք ուղղակի հալվում են բերանում, կարող եք պատրաստել առանց որևէ դժվարությամբ, իսկ խոհանոցու տարածվող բույրն անգնահատելի է և ախորժաբեր։

Պատրաստման ողջ ընթացքին և մանրամասներին առաջարկում ենք  ծանոթանալ վարը կցված տեսանյութում։ Բարի ախորժակ։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!