«Շեղվելու համար պետք է դուրս գալ ասֆալտապատ ճանապարհից և այն շարունակել գրունտային ճանապարհով»․ ի՞նչ մանրամասներ է ներկայացնում Գևորգ Թոսունյանը երկու քաղաքացիների կորստի վերաբերյալ


Այսօր վատ լուր ստացվեց 2 ՀՀ քաղաքացիների ճանապարհից շեղվելու և պատահաբար ադրբեջանական տարածք անցնելու մասին։ Նրանց հետ վերջին անգամ խոսել են տղաներից մեկի ընտանիքի անդամները։

Տղան ասել է՝ կարծես շեղվել ենք ճանապարհից, այնուհետև հավելել․ «Սրանք ոնց որ բռնեցին մեզ»։ Այս նախադասությունից հետո կապն անջատվել է և այլևս այն վերականգնել չի հաջողվել՝ չնայած ապարդյուն բազմաթիվ փորձերին։

Տղաներն օրերս էին զորացրվել, քսանմեկ տարեկան են, ապրում են Կոտայքի մարզում, Քասախից են։ Գորիսում են գտնվել, քանի որ գնացել էին ընկերոջն այցի։ Այս մասին կարծիքներ և քննարկումներ եղան։

Ներկայացնում ենք լրագրողներից մեկի՝ Գևորգ Թոսունյանի համացանցային գրառումը, որտեղ լրագրողը նշում է, որ նշված ճանապարհահատվածում շեղվելու հավանականություն գրեթե չկա, անհնար է, քանի որ շեղվելու համար պիտի դուրս գալ ասֆալտապատ ճանապարհից և այն շարունակել գրունտային ճանապարհով։

Քարտեզային լուսանկարը, որը կօգնի առավել լավ հասկանալու նկարագրավածը, ներկայացնում ենք կից։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!