«Շատ կարևոր է ունենալ ժողովրդի վստահությունը, և Դուք այն ունեք, իրականում դա ամենակարևորն է»․ Պուտինը Փաշինյանին․ տեսանյութ


Պուտին-Փաշինյան հանդիպման մասին տարածվող լուրերը, շարժել էր հանրության տարբեր շերտերի հետաքրքրությունը և խոսակցությունների, քննադատությունների նոր ալիք բարձրացրել։ Նշում էին, որ հերթական խայտառակ ստորագրումն է սպասվում առաջիկայում։

Այս կարծիքն այնքան շահարկվեց, որ լրագրողներն այդ հարցով դիմում էին պաշտոնայներին։ Այս հարցին անդրադարձավ նաև Պեսկովը, ով նշել էր, որ փաստաթղթի ստորագրում նախատեսված չէ։ Երեկ օրվա երկրորդ մասում Հայաստան-Ռուսաստան հանդիպումը վերջապես կայացավ։ Փակ դռների ետևում կայացած խոսակցությունը, բնականաբար, հայտնի չէ։

Իսկ տեսախցիկների առջև զրույցից ուշագրավ էր այն հատվածը, որ ՌԴ նախագահը իր շնորհավորական խոսքն ուղղեց Փաշինյանին և հայ ժողովրդին ընտրություններում հաղթանակ գրանցելու առիթով։

«Շատ կարևոր է ունենալ ժողովրդի վստահությունը, Դուք այն ունեք: Դա ցույց տվեցին ընտրությունների արդյունքները: ԴԻրականում դա ամենակարևորն է»,- իր խոսքում նշել է ՌԴ նախագահը։

Այնուհետև հավելել է, որ մի շարք հարցեր հետագայում կարող են լուծում գտնել արդյոյւնավետ աշխատանքի արդյունքում։ Հանդիպման այլ մանրամասներ դիտեք վարը ներկայացված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!