«Նիկոլ Փաշինյանն առաջարկել է հանդիպել»․ Էրդողան․ ի՞նչ է պատմել թուրք առաջնորդը ասուլիսի ժամանակ


Էրդողանն այսօր ասուլիս է ունեցել, որի ժամանակ հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստակամություն է հայտնել իրականություն դարձնել հայ և թուրք առաջնորդների հանդիպումը, որը կարող է իրականությունը փոխել և խնդիրներին լուծում տալ։

Էրդողանի խոքով՝ Փաշինյանը հանդիպման հետ կապված պատրաստակամությունը և առաջարկը հայտնել է Վրաստանի վարչապետին, որն է Էրդողանին է փոխանցել այն։ Հիշեցնենք, որ Փաշինյանը տասն օր առաջ Վրաստանում է եղել, որտեղ իրականացրել է մի շարք հանդիպումներ տարբեր պաշտոնյաների հետ։

Վերը նկարագրված հայտարարության ժամանակ Էրդողանը նաև ասել է, որ Հայստանից ակնկալում են դրական քայլեր։ Հավելել է՝ իրենք դիվանագիտական հարաբերություններ կհաստատեն, երբ վերոնշյալ հանդիպումը կայանա։

Այնուհետև համոզմունք է հայտնել՝ Հայաստանը և Ադրբեջանը կարող են թշնամանքը և առկա տարաձայնությունը դադարեցնել, եթե բացվի Զանգեզուրի միջանցքը։

Փաշինյանը մի քանի անգամ տարբեր առիթներով նշել էր՝ միջանցքի մասին խոսք լինել չի կարող։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!