«Նա Տալիս»․ Սարոյի հրաշալի պրեմիերան՝ պարային ռիթմերով


Հրաշք երգիչ Սարոն անկրկնելի պրեմիերա է ներկայացրել՝ «Նա Տալիս»։ Հրաշալի ակումբային կատարում է՝ պարային ու անչափ գեղեցիկ։ Երաժշտության հեղինակը Սարոն է, խոսքերինը՝ ավանդապես, Ավետ Բարսեղյանը, գործիքավորումը՝ Կարեն և Սևակ փրըդաքշնի, միքսը և մասթերինգը՝ Արթուր և Բինա փրըդաքշնի։

Գեղեցիկ կատարման հնչյուններն առաջին իսկ պահից տանում են դեպի պարային հրաշալի տրամադրությունը։ Սարոն հերթական հրաշալի պրեմիերան է ներկայացրել՝ ամառվա վերջին ամիսը պարային հնչյունների ներքո վայելելու համար։

Թեպետ այս տարի ծանր էր քովիդային ախտի տարածման պատճառով, Սարոն բավականին մեծ աշխատանք է կարողացել կատարել։ Նա մի քանի հրաշք պրեմիերաներ է ներկայացրել, որոնք մեկը մյուսից ավելի սիրելի են դարձել ունկնդիրների համար։

Եվ ահա հերթական հրաշալի պրեմիերան, որը, վստահաբար, կսիրվի բոլորի կողմից։ Ինքներդ համոզվեք՝ որքան հիշվող ու թեթև մեղեդի է, արագ ու ռիթմիկ կատարում, և, իհարկե, Սարոյի հրաշալի ձայնը։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!