«Գլուխները պատով կտան, որ վենդետաներ կիրականացնեն, թույլ չենք տալու»․ Արթուր Վանեցյան․ տեսանյութ


Ինչպես և սպասելի էր, նախընտրական արշավը թեժ ընթացք ունի։ Այս քարոզարշավը, սակայն, գերազանցեց բոլոր սպասելիքները։ Թեկնածուներից մեկի հայտարարությանը անմիջապես հետևում է մյուսի պատասխանը, որը նախորդից առավել սկանդալային է լինում։

Ինչպես արդեն հայտնի է Նիկոլ Փաշինյանը ելույթներից մեկում հայտարարել էր, որ առաջիկայում ծանր վենդետաներ են սպասվում։ Նա իր խոսքում հաճախ է օգտագործում այն միտքը, որ թավշյա մանդատը ընտրություններից հետո փոխարինվելու է պողպատյա մանդատի։

Այդ հայտարարություններից մեկին երեկ անդրադարձ է կատարել Արթուր Վանեցյանը։ «Նախ գլուխները պատով կտան, որ վենդետաներ կիրականացնեն։

Թույլ չենք տալու։ Ցավոք սրտի, էն մարդը, ով հնչեցնում է այդ սպառնալիքները, այսօր ներկայացնում է ՀՀ-ն և նրա հայտարարությունները՝ անհեթեթ, անպատասխանատու, սպառնալիքի էդ տարափը, որը տարածվում է մեր երկրում, ուղղակի անթույլատրելի է»,-ասել է Արթուր Վանեցյանը։

Շարունակելով ելույթը՝ ԱԱԾ նախկին տնօրենը հավաստիացրել է, որ ով կհամարձակվի սպառնալ ՀՀ քաղաքացուն, լավ հետևանքներ չի ունենա այդ արարքը։ Տեսանյութը՝ կից։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!