Մրջնաբույնի ամենահեշտ և յուրահատուկ բաղադրատոմս․ համից չեք կշտանա


Կան քաղցրավենիքի տեսակներ, որոնք  սիրված են գրեթե բոլորի կողմից։ Այդ շարքին է դասվում  Մրջնաբույնը։ Սակայն ժամանակակից աշխարհում խոհանոցում անցկացնելու համար ժամանակը կարծես սպառված լինի։ Եվ անգամ տնային տնտեսուհիները բաղադրատոմսերի միջից փնտրում և գտնում են հենց այն, որը կպատրաստվի դյուրին և քիչ ժամանակ կպահանջի։ Մենք գտել ենք հենց այդպիսի բաղադրատոմս։

Ձեզ անհրաժեշտ կլինի՝

Կարագ — 200 գ

Հավկիթ — 2 հ․

Շաքարավազ — 100 գ

Ալյուր  — 500-600 գ

Փխրեցուցիչ — 1 թ․գ․

Մայոնեզ — 2 ճ․գ․

Խտացրած կաթ — 1 հ․

Եփած խտացրած կաթ — 1 հ․

Հավկիթը շաքարավազի հետ հարել այնքան մինչև սպիտակ զանգված ստացվի։ Ավելացնել փխրեցուցիչը, կարագը, մայոնեզը, ապա լցնել մաղով անցկացված ալյուրը և  ստանալ բիսկվիթային խմոր։

Պետք է ստացվի ձիգ խմոր։ Քսան րոպե խմորը դնել  սառցախցիկում, այնուհետև անցկացնել քերիչով և թխել 180 աստիճան տաքացված ջեռոցում  25 րոպե, որից հետո ձեռքերի օգնությամբ մանրացնել խմորը և խառնել կրեմի հետ։

Կրեմը պատրաստելու համար միախառնել երկու տեսակի խտացրած կաթը։ Այն կարելի մատուցել և ափսեով և բաժակների մեջ։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!