«Մի պահ նայեք ձեր շուրջը․․․զգույշ եղեք բառերում ու խոսքերում․․․լռենք երևի մի քիչ…»․ Նանե Արզումանյանը հրապարակել է անմահացած եղբոր և նրա կնոջ լուսանկարը և հուզիչ գրառում կատարել


Նանե Արզումանյանը համացանցային հարթակում հերթական հուզիչ գրառումն է կատարել, որտեղ անդրադարձել է անմահացած հերոսներին, որոնց թվում է նաև իր եղբայրը՝ հրամանատար Արտուշ Արզումանյանը։

Նրա գրառումներից անսահման կարոտ է հորդում։ Այս անգամ լրագրող-հաղորդավարը մի լուսանկար է հանրայնացրել, որտեղ եղբայրն է կնոջ հետ։ Լուսակարին կցած՛ գրառման մեջ Նանեն հորդորել է մարդկանց իրենց խոսքերում մի փոքր զուսպ լինել և վերջապես հասկանալ ինչ կարելի է բարձրաձայնել, ինչը՝ ոչ։

Կոչ է անում չվիրավորել մյուսների զգացմունքները։ Նա մասնավորապես գրել է․ «Հաճախ խոսում են՝ սերը հաղթեց պատերազմը և հիանում են պատերազմից վերադարձած զինվորների, հրամանատարների ամուսնություններով, մի պահ նայեք ձեր շուրջը և կտեսնեք՝ կա վերերկրային մի ուժ, որը հաղթում է ամեն ինչ։

Կան աղջիկներ, կանայք, որ հաղթել և հաղթահարում են ամեն ինչ և օրինակ են, քանի որ պայքարում են՝ ամենաՍերը Եռաբլուրում թողած, կան կանայք մինչև վերջին վայրկյանը մնացել են առաջնագծում, կորցրել ամուսնուն և անսահման ուժով Տղաներ են մեծացնում… Զգույշ եղեք բառերում և խոսքերում…

Ուժեղները լուռ են, քանի որ Սերեր կան, որոնք ոչ միայն պատերազմ են հաղթում, այլ առավել մեծ արժեք են կերտում և բոլորիս համար են կերտում, որի անունն է Խաղաղություն։ Լռենք երևի մի քիչ…»։ Օգտատերերը սատարել են և մեծ ուժ, տոկունություն մաղթել հաղորդավարի ընտանիքին և անմահացած եղբոր որդիներին։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!